ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է

    Սիրիայի բնակչությունը սովամահության եզրին է

    14.01.2014| 17:44
    ՄԱԿ-ի հումանիտար օգնության հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի մի շարք շրջաններում, այդ թվում Դամասկոսում, մարդիկ սննդի պակասի պատճառով սովի են մատնված: Վիրավորները, հիվանդներն ու ծերերը չեն կարողանում հեռանալ ռազմական գոտուց, իսկ մարդասիրական օգնություն հնարավոր չէ ցուցաբերել, քանի որ չեն դադարում բախումները: Ստիպված վերջիններս մնում են վտանգավոր գոտում` կամ զոհվում, կամ սովի մատնվում: Այս առթիվ Վ. Ամոսն իր մտահոգությունն է հայտնել` նշելով, որ երկար ամիսներ երկրի քաղաքացիների կենսապայմանները, ովքեր հայտնվել են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների միջև, գնալով վատթարանում է:
  • Սպանություն կինոթատրոնում

    Սպանություն կինոթատրոնում

    14.01.2014| 12:56
    ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի կինոթատրոններից մեկում կրակոցներ են հնչել: Ֆլորիդա նահանգի ոստիկանության հաղորդած նախնական տվյալների համաձայն` վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:
  • Իսկ որտե՞ղ է Օլանդը

    Իսկ որտե՞ղ է Օլանդը

    13.01.2014| 16:23
    Ֆրանսիայի նախագահի տիկին Վալերի Տրիերվեյլերը ուրբաթ օրվանից հիվանդանոցում է: Նրա ներկայացուցիչը նաև նշել է, որ նախագահի կինը պետք է ամեն ինչի շուրջ մտածի և հետո միայն որոշի՝ ինչ անել ստեղծված իրավիճակում:
  • «Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»

    «Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»

    13.01.2014| 16:16
    Անկարայում բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության: Zaman-ը տեղեկացնում է, որ ցույցի վայրում ոստիկանության հետ թեթև լարվածություն և բախում է եղել: Հանրահավաքին աջակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ:
  • Նախագահ Օլանդը ձախողում է ոչ միայն քաղաքական, այլև անձնական կյանքը

    Նախագահ Օլանդը ձախողում է ոչ միայն քաղաքական, այլև անձնական կյանքը

    13.01.2014| 13:17
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրեյրվեյլերը, երկրի առաջին տիկիններից կլինի առաջինը, ով ամուսնու պաշտոնավարման ընթացքում կհեռանա Ելիսեյան պալատից, գրում է Daily Mail-ը:
  • Ֆրանսուա Օլանդի կանայք

    Ֆրանսուա Օլանդի կանայք

    12.01.2014| 15:41
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ այն ամսագրին, որը հայտնել է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ իր սիրային կապի մասին։
  • Այլընտրանքը հեղափոխությո՞ւնն է

    Այլընտրանքը հեղափոխությո՞ւնն է

    11.01.2014| 15:08
    Երբ երկրում չի գործում Սահմանադրությունը, երբ ընտրություններով չես կարողանում ձևավորել իշխանություն, ապա հասունանում է հեղափոխության պահանջարկը, և ասպարեզում հայտնվում են մարդիկ, որոնք ձեռնոց են նետում գործող իշխանությանը:
  • Սրտի ուզածի չափ կերա՞ք, խմեցի՞ք, հանգստացա՞ք, այժմ էլ` ի գործ

    Սրտի ուզածի չափ կերա՞ք, խմեցի՞ք, հանգստացա՞ք, այժմ էլ` ի գործ

    11.01.2014| 14:24
    Ավարտվեցին ամանորյա տոնական օրերը, որոնցից ամենամեծ օգուտը քաղեցին դպրոցականները: Եվս մեկ-երկու օր, և նորից կսկսվի դպրոցականների ու նրանց ծնողների ամենօրյա մղձավանջը: Իսկ վերջիններիցս, իհարկե, մեծ ջանքեր են պահանջվելու` փոքրիկներին առավոտ վաղ արթնացնելու, պատրաստելու և դպրոց ճանապարհելու համար:
  • Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ԱԻՆ-ում գրանցվել է 227 ահազանգ

    Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ԱԻՆ-ում գրանցվել է 227 ահազանգ

    10.01.2014| 16:04
    Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 ահազանգ, որից 105-ը եղել է հրդեհ, 66-ը՝ ջրագծերի վնասում, 15-ը՝ ավտովթար, 1-ը՝ պայթյուն, 2-ը՝ ինքնասպանության փորձ, 5-ը՝ դիակի հայտնաբերում, 13-ը՝ թունավորման դեպք, 125-ը՝ կենցաղային դեպք: Այս մասին հայտնել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
  • Ծույլ հասարակությանը հեշտ է ղեկավարել

    Ծույլ հասարակությանը հեշտ է ղեկավարել

    08.01.2014| 12:51
    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամանորյա հանգստից հետո երկրի` սովորական ընթացքին վերադառնալուն: «Պատկերացնո՞ւմ եք մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր... հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը»,- գրել է ԱԺ պատգամավորը: